22-ամյա երիտասարդը հայտնել է, որ ինքն է սպառնացել Զառա Հովհաննիսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 7-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն է ներկայացել 22-ամյա 1994 թվականին ծնված Անդրանիկ Ա.-ն և հայտնել, որ www.facebook.com սոցիալական ցանցում Andre Makarov տվյալներով անհատական էջով սպառնալիք պարունակող հաղորդագրությունները Զառա Հովհաննիսյանի անհատական էջին ինքն է ուղարկել:

Ոստիկանությունում նա ասել է, որ ինքը www.police.am կայքէջում տեղադրված հաղորդագրությունից տեղեկացել է, որ ոստիկանությունը փնտրում է Andre Makarov տվյալներով օգտատիրոջը և ներկայացել է ԿՀԴՊ ԳՎ:

Հիշեցնենք, որ, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Ըստ հրապարակախոսի տարածած հաղորդագրության՝ իր և իր երեխաների հասցեին ակնհայտ սպառնալիքներ են հնչում. «ՖԲ-ում Անդրե Մակարով անունով գրանցված անձն ինձ գրում է բառացիորեն հետևյալը, -“…Ու տնից դուր գալուց կողքերտ նայի, զգուշ էղի ես երկու օրը, չսպանեն հանկարծ երեխուտ հետ” : Եթե այս Անդրե Մակարով կոչվածը չի աշխատում հենց նույն համակարգի դրդմամբ՝ կեղծ անվան տակ, ուրեմն գտեք ու պատասխանատվության ենթարկեք նրան, մեկ էլ զգուշացնում եմ այդ անձին, որ երեխեքիցս յուրաքանչյուրի գլխից մի մազ պակասի, կորած եք….»,- հավելում է Զառա Հովհաննիսյանը:

Իսկ ոստիկանության ՀԿԼ ծառայությունից հայտնել էին նաև, որ 2016 թ.հունվարի 5-ին, ժամը 16-ին, 42-ամյա մի կնոջից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում էր ստացվել, որ facebook.com սոցիալական ցանցում Andre Makarov տվյալներով հանդես եկած անհայտ օգտատերը հունվարի 4-ին իր անհատական էջին է ուղարկել հաղորդագրություններ, որոնք պարունակում են նրա և որդու կյանքին ու առողջությանն ուղղված սպառնալիքներ:




Լրահոս