Մարկոս Պիզելին խզել է պայմանագիրը Ղազախստանի Ակտոբե ակումբի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին խզել է պայմանագիրը Ղազախստանի Ակտոբե ակումբի հետ:

Նա փոխանցել է, որ ակումբից չի հեռանում ֆինանսական խնդիրների պատճառով:  «Ես պատրաստ էի մեծ զիջումների «Ակտոբեում» մնալու համար: Բայց ակումբի նոր ղեկավարությունն իր մոտեցումներն ունի: Նրանք իմ պայմանագրի կետերը հրապարակել են, ես էլ հրապարակային խզում եմ պայմանագիրս: Դեռ 12 ամսվա գործող պայմանագիր ունեմ եւ եթե շատ ցանկանամ, կարող եմ մնալ եւ ստանալ պայմանագրով նախատեսված ամբողջ գումարը: Բայց իմանալով, որ այդ միջոցները մեր երկրպագուների եւ Ակտոբեի բնակիչների գրպանից են՝ ես համաձայնեցի խզել պայմագիրը եւ ստացա միայն 2.5 ամսվա փոխհատուցում: 9.5 ամսվա 712 հազար 500 դոլարը նվիրում եմ բոլոր երկրպագուներին եւ քաղաքի բնակիչներին»,- Պիզելիի խոսքը մեջբերում է sports.kz-ն:

31-ամյա Պիզելին առաջարկներ ունի Պորտուգալիայից, Ռուսաստանից:




Լրահոս