Ինչ է փոխվել դերասան Վարդան Պետրոսյանի գործում Սերժ Սարգսյանի արձագանքից հետո. Սեդա Ազնավուրը հիշեցնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի սեպտեմբերի 25-ին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի դստեր կողմից Սերժ Սարգսյանին ուղղված նամակը սիրված դերասան Վարդան Պետրոսյանի կյանքում դեռ որեւէ բան չի փոխել:

Armlur.am-ը Վարդան Պետրոսյանի փաստաբանից այսօր հետաքրքվեց, թե արդյոք որևէ փոփոխություն եղել դերասանի դատական գործում՝ Հանրապետության նախագահի արձագանքից հետո: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ, որևէ փոփոխություն չկա դերասանի դատական գործընթացքում գտնվող գործում:

Նախօրեին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը կրկին դիմել է Սերժ Սարգսյանին և հիշեցրել. «Դեռ 2015 թվականի սեպտեմբերի 30-ին Վարդան Պետրոսյանի դատական գործի վերանայումը հետաձգվել էր մինչև դեկտեմբեր: Երեք ամիս է անցել: Մենք սպասում ենք գործի բարեհաջող ավարտին Հայաստանի Մեծարգո Նախագահ: Գուցե, հուսամ»:

Հիշեցնենք, որ տարեսկզբին՝ հունվարի 25-ին, Սերժ Սարգսյանը պատասխանել էր երգչուհի Սեդա Ազնավուրի առաջին նամակին, ինչի մասին վերջինս հրապարակել էր համացանցի իր էջում: Նշենք, որ Սերժ Սարգսյանն Ազնավուրի դստեր նամակին իր ասելիքը փոխանցել էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի միջոցով: Սարգսյանը նշել էր. «Սիրով նկատի կառնեմ ձեր նամակը: Ես նույնպես մեծ հույսեր ունեմ Վարդան Պետրոսյանի վրա, որ կարողանա ուժ գտնել և մեզ օգնել, որպեսզի կարողանանք լուծել այս թնջուկը և ներման գործընթացը հնարավոր լինի արագ իրականացնել»:

Փաստորեն ոչ միայն արագ, այլև ոչինչ չի արվել մինչ այս պահը:




Լրահոս