Նիգերիայում զինված անձինք ռուս և ֆիլիպինցի նավաստիների են պատանդ վերցրել. փոխանցում է The New York Times-ը:
Նախնական տվյալների համաձայն՝ զինված խումբը հունական ընկերությանը պատկանող «Լեոն Դիաս» նավթային տանկեր է բռնագրավվել՝ փրկագին ստանալու նպատակով:
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ հարձակումն իրականացվել է անցած շաբաթ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ 2 ռուս է պատանդ վերցվել:
Ինչպես փոխանցում է АР-ն, առևանգողները հայտարարել էին, որ կպայթեցնեն նավը, եթե երկրի իշխանություններն ազատ չարձակեն 2015թ. հոկտեմբերին ձերբակալված Նամդի Քանուին: Քանուն տեղի ռադիոկայանի տնօրենն է: Սակայն նշվում է, որ առևանգողների իրական նպատակը փրկագին ստանալն է: