Ակտիվանում է քաղաքական երկխոսությունը ՀՀ և Մոլդովայի միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 13-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրին: Շնորհավորելով գործընկերոջը Մոլդովայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը կարևորեց հարաբերությունների զարգացմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Անդրեյ Գալբուրը նշեց, որ Մոլդովան շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական համագործակցության խորացմամբ։ Զրուցակիցները քննարկեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացման հարցեր։ Անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների: Մոլդովայի արտաքին գործերի նախարարը ներկայացրեց Մոլդովայում ներքին կայունության ապահովմանն ուղղված՝ իշխանությունների ջանքերը:




Լրահոս