Շուշանիկ Բախշյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ բողոքը մերժվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի փոխանցմամբ՝ այսօր Քրեական վերաքննիչ դատարանը (նախագահող Սևակ Համբարձումյան) մերժել է Երևան քաղաքի դատախազության վերաքննիչ բողոքը՝ Շուշանիկ Բախշյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ:

Այսպիսով՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի հունվարի 23-ի պատմական որոշումը թողեց օրինական ուժի մեջ:

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը մահացել է 2015 հուլիսի 27-ին: Անցած տարվա նոյեմբերի 6-ին դատաբժշկական փորձաքննության հանձնաժողով է ստեղծվել՝ կազմված 17 բժիշկներից:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այլ բժիշկներ ևս որպես մեղադրյալ կներգրավվեն գործում:




Լրահոս