ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ա. Սորոկինին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։
Նախարար Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով դեսպանին սերտ համագործակցության համար, ընդգծել է, որ շնորհիվ վերջինիս մասնագիտական և մարդկային բարձր որակների՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև կապն առավել արդյունավետ է եղել:
Արամայիս Գրիգորյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությունն Օրհուսի կոնվենցիայի շրջանակներում իրականացվող ազգային օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքներին, հույս հայտնելով, որ այս գործողությունները ևս խթան կհանդիսանան բնապահպանության ոլորտի խնդիրների լուծման կատարելագործման ասպարեզում:
Արամայիս Գրիգորյանը սերտ և ակտիվ համագործակցության համար շնորհակալագիր է հանձնել դեսպան Սորոկինին, մաղթել նրան բազում հաջողություններ հետագա բոլոր նախաձեռնություններում՝ հույս հայտնելով, որ ԵԱՀԿ և ՀՀ ԲՆ փոխգործակցության այս աշխատաոճը կշարունակվի նաև առաջիկայում:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն կարևորում է բնապահպանության ոլորտի խնդիրների օրենսդրական կարգավորումների բարելավումը և բնապահպանական խնդիրների կարգավորման գործում հասարակայնության ակտիվ մասնակցությունը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի, արդյունավետ համագործակցության, և համատեղ կատարված աշխատանքների համար։
Հանդիպման ավարտին նախարար Արամայիս Գրիգորյանը գիրք նվիրելու օրվա առթիվ դեսպան Սորոկինին նվիրել է ՀՀ բույսերի և կենդանիների կարմիր գիրքը՝ հույս հատնելով, որ գրքի հաջորդ թողարկման ընթացքում այն բովանդակությամբ ավելի փոքր կլինի՝ կապված տեսակների վիճակի բարելավման և վերացողների ցանկից դուրս գալու հետ: