«Ռեալ»-ը վստահ է` 80 մլն-ով ձեռք կբերի Պոգբային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան հանդիսանում է Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր տրանսֆերային նպատակը: Իսպանական ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում Զինեդին Զիդանի նշանակումից հետո կրկին սկսել է ակտիվորեն հետաքրքրվել 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով:

Marca-ն հայտնում է, որ «Ռեալ»-ը վստահ է` չնայած իտալական ակումբի պահանջած 120 միլիոն եվրոյին` կկարողանա տրանսֆերն իրականացնել 80 միլիոնով:

Հավելենք, որ Պոգբային ձեռք բերելու թեկնածուների թվում են նաև «Մանչեսթեր Սիթի»-ն ու «Բարսելոնա»-ն, սակայն կատալոնական ակումբը մտադիր չէ կիսապաշտպանի համար նման գումար վճարել:




Լրահոս