«Աղաբաբյանն էլ չէր հավատում, բայց եղավ… մի օր էլ մենք կգնանք». բողոքը շարունակվում է, ոստիկանների թիվը` ավելանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մալաթիա» տոնավաճառի մոտ բողոքի ակցիան ու գործադուլը շարունակվում է: Արդեն հայտնել էին, որ առևտրականները փակել են ճանապարհը, ինչի հետևանքով երթևեկությունը կաթվածահար է եղել:

Ոստիկանների թիվը գնալով ավելանում է: Նրանք փորձում են բացել ճանապարհը: Այստեղ է նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի տարածքային ոստիկանապետ Ռոմիկ Կիրակոսյանը:

Հետզհետե տարածք են մոտենում ոստիկանական նոր մեքենաներ: Իսկ այդ ընթացքում տոնավաճառի աշխատակիցները շարունակում են բողոքել:

«Աղաբաբյանն էլ չէր հավատում, բայց եղավ… մի օր էլ մենք կգնանք»,-ասում էին նրանք: Խոսքը, ըստ ամենայնի, «Առինջ մոլ»-ի մասին է:

Հիշեցնենք, որ «Հրազդան» տոնավաճառի բողոքող աշխատակիցները, ովքեր դժգոհ էին Աշոտ Աղաբաբյանի առաջարկած աշխատանքային պայմաններից, տեղափոխվեցին Գագիկ Ծառուկյանի կողմից կառուցված «Առինջ մոլ» տոնավաճառ:




Լրահոս