Ողբերգական վթար Սարուխան գյուղի մոտակայքում. կա երկու զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 26-ին, ժամը 17.36-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի մոտակայքում “BMW 745i” մակնիշի 10 TT 022 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, ինչի հետևանքով ստացված վնասվածքներից տեղում զոհվել է ավտոմեքենայի վարորդ ՝ 1989 թ. ծնված Հ. Դ.-ը, իսկ ուղևորներից մեկը (անձը չի հաջողվել պարզել) զոհվել է հոսպիտալացման ճանապրհին:

Բժիշկները մյուս երկու ուղևորների՝ 1991թ. ծնված Գ. Ա.-ի և 1982 թ. ծնված Ա. Զ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր:




Լրահոս