Սասուն Միքայելյանը` «Քաղաքացիական պայմանագրի» միասնական թեկնածու. գալիս է, որ Հրազդանը ժպտա (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Հրազդանի տարածքային կառույցում այսօր տեղի ունեցավ Սասուն Միքայելյանի հանդիպումը համայնքի բնակիչների հետ:

12772995_1134886346551415_1562412334_o

«Քաղաքացիական պայմանագիրը» որոշում է կայացրել Սասուն Միքայելյանին առաջադրել որպես Հրազդանի քաղաքապետի թեկնածու: Հրազդանի նախկին քաղաքապետ, ՔՊ անդամ Սասուն Միքայելյանը նշեց, որ Հրազդանում տարածված տեսակետ կա, թե ինքը գալիս է պրոբլեմներ ստեղծելու, բայց, նրա խոսքով, ինքը գալիս է ոչ թե իր թիմի քաղաքապետ, այլ` Հրազդանի:

12772985_1134886343218082_1085001250_o

«Ես մոտ վաթսուն տոկոս երիտասարդ եմ բերելու և ուզում եմ, որ կառավարումը փոխանցվի երիտասարդներին»,- ընդգծեց նա:

Նիկոլ Փաշինյանն էլ իր խոսքում շնորհավորեց հրազդանցիներին, որ Միքայելյանի նման քաղաքապետի թեկնածու ունեն, և ինքը մեծ սիրով է համաձայնել գլխավորել Միքայելյանի շտաբը:

12790010_1134886356551414_1362185313_o

«Քաղաքական կյանքի ամենահայտնի դեմքերից մեկն է նա, Հրազդանի ամենահայտնի քաղաքացիներից մեկն է, Արցախյան պատերազմի մասնակից է: Սասուն Միքայելյանն ուզում է փոխել Հրազդանի տրամադրությունը: Երկար ժամանակ այդ տրամադրությունն անկումային է», – ընդգծեց նա:

12765652_1134886349884748_618347239_o

Փաշինյանի խոսքով`ցանկացած բան էլ կարելի է փոխել, ամենակարևորն այն է, որ որոշում կայացնողը հրազդանցին է: Հավելենք, որ ՔՊ անդամները Սասուն Միքայելյանի համար պաստառ էին պատրաստել` նրա պատկերով, որում գրված էր. «Որ ժպտաս Հրազդան, Սասուն Միքայելյան»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս