Ինչ է սպասվում Արա Զաքարյանին. ինչու Վոլոդյա Ավետիսյանի գործը ՄԻԵԴ չհասավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործը պետք է դեռևս 6 ամիս առաջ ուղարկված լիներ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն  նրա փաստաբան Գագիկ Սարուխանյանը հայտնեց, որ մեկ այլ փաստաբան Արա Զաքարյանը գործը չի ուղարկել ՄԻԵԴ՝ պատճառաբանելով. «Ուղղակի վրիպել եմ, ժամանակն անցել է, չեմ արել»:

Փաստաբանը հայտնել է, որ Արա Զաքարյանի քայլի վերաբերյալ նա իր կասկածներն ունի. «Վարկածը, միանշանակ, հետեւյալն է՝ ճնշումներ, սպառնալիքներ են եղել նրա նկատմամբ: Արա Զաքարյանն էլ սովորական մարդ է, ի վերջո, եւ կարող էին նրան խոշտանգել, ահաբեկել, սպառնալ եւ, հավանաբար, իշխանությունները կիրառել են իրենց այդ միջոցները: Որեւէ այլ հանգամանք այստեղ լինել չի կարող»:

Այս առնչությամբ Armlur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Փաստաբանների պալատից: «ԶԼՄ հրապարակումների հիման վրա փաստաբանների պալատը դիմելու է փաստաբան Արա Զաքարյանին պարզաբանումների համար։ Ուսումնասիրության արդյունքում քննարկվելու է կարգապահական վարույթ հարուցելու հարցը», – հայտնեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։




Լրահոս