Լեոնարդո Դի Կապրիոյի ելույթը «Օսկար» ստանալիս (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրահայտ հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն կինոակադեմիայի ամենահեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխությունում 6 տարի անընդմեջ նոմինացվելուց հետո այս տարի, ի վերջո, ստացավ մրցանակը:

Ստորև ներկայացնում ենք դերասանի ելույթը մրցանակը ստանալիս:

«Շնորհակալ եմ բոլորիդ, ակադեմիային: Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին:

«Փրկված»-ը քրտնաջան աշխատանքի արդյունք էր: Նախևառաջ շնորհակալ եմ իմ ընկերոջը, ով խաղաց այս ֆիլմում ինձ հետ` Թոմ Հարդիին: Շնորհակալ եմ իմ ամբողջ թիմին: Շնորհակալ եմ այն մարդուն, ով ինձ տարավ կինո աշխարհ, շնորհակալ եմ Սկորսեզեին, ով ինձ սովորեցրեց կինոարվեստը:

«Փրկված»-ը նկարահանվել է 2015-ին, երբ անտանելի շոգ էր, ինչը հետևանքն է գլոբալ տաքացման: Այժմ մենք պետք է ջանք չխնայենք այն կանխելու համար, պետք է աջակցենք այն համաշխարհային լիդերներին, ովքեր աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի մեր երեխաների երեխաներն ապրեն անվտանգ աշխարհում»,-ասել է Դի Կապրիոն:

Պետք է նկատել, որ դերասանը բավականին հուզված էր:




Լրահոս