Մայրաքաղաքում կկազմակերպվեն տեղային շաբաթօրյակներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 40 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետամուտ լինել արձանագրությունների հիմնավոր և պատշաճ կազմմանն ու հետագա ընթացքին:

Շարունակվում է հսկողությունը «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աշխատանքների, ինչպես նաև Ավան և Էրեբունի վարչական շրջաններում կատարվող սանիտարական մաքրման աշխատանքների նկատմամբ: Հանձնարարվել է կազմակերպել տեղային շաբաթօրյակներ՝ բակային տարածքներն ու փողոցները ձմռան ընթացքում կուտակված աղբից մաքրելու համար:




Լրահոս