ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ երեկ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Երվանդ Զախարյանն ազատվեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնից և նրան փոխարինեց Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը:
Հավելենք, որ Յոլյանը բավական ջերմ հարաբերություններ ունի ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ նրա կնքահոր` Բարսեղ Բեգլարյանի հետ: Յոլյանի ունեցվածքի և գույքի հայտարարագիրն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նախարարը որպես անշարժ և շարժական գույք ոչինչ չի հայտարարագրել:
Նրա դրամական միջոցները 2014 թվականի տարվա սկզբում կազմել են 5,000,000 դրամ, իսկ տարվա վերջում՝ 5,800,000 դրամ: Նորանշանակ նախարարը հայտարարագրել է նաև 3,000 ԱՄՆ դոլար, իսկ տարվա վերջում՝ 4,000 ԱՄՆ դոլար: Իսկ նրա ընդհանուր եկամուտը կազմել է՝ 7,584,374 դրամ, որը հիմնականում գոյացել է աշխատանքի վարձատրությունից:
Նորանշանակ նախարարի կինը՝ Անուշ Ասլանյանըհայտարարագրել է հողամաս 4.638.000 դրամ արժողությամբ, 1 բնակարան՝ 69.150.000 դրամ արժողությամբ և բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք՝ 2.861.405 դրամ: Դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են՝ 17.986.112 դրամ, որը հարկային տարվա վերջում կազմել է 3.000.000 դրամ, 200.000 ԱՄՆ դոլար, որը տարվա վերջում կազմել է՝ 515.000ԱՄՆ դոլար: