Որպես կանոն` ավելորդ քաշից ազատվելու համար մեծ ջանքեր են պահանջվում սննդակարգում սահմանափակումների և մի շարք ինտենսիվ ֆիզիկական վարժությունների կատարման միջոցով: Սակայն այս երկու ըմպելիքները կօգնեն ազատվել տոքսիններից և ավելորդ քաշից՝ արագացնելով նյութափոխանակությունը: Եվ դա ընդամենը 48 ժամվա ընթացքում:
Ըմպելիք № 1՝
300 մլ ջուր
1 ճաշի գդալ մեղր
0,5 թեյի գդալ դարչին
1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
Անանուխ
Կոճապղեղ
Ինչպես պատրաստել՝
1. Կոճապղեղի, անանուխի և դարչինի վրա լցրեք եռացրած ջուր, ծածկեք և թողեք 10 րոպե:
2. Դրանից հետո թողեք հովանա, ապա ավելացրեք մեղրն ու կիտրոնի հյութը:
3. Խմեք քնելուց առաջ:
Ըմպելիք № 2՝
2 լոլիկ
4 պճեղ սխտոր
6 ճաշի գդալ կիտրոնի հյութ
500 մլ ջուր
Ինչպես պատրաստել՝
1. Բոլոր բաղադրիչները լցրեք մրգաղացի մեջ և խառնեք բարձր արագությամբ:
2. Խմեք առավոտյան սոված փորին: