ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ-ի ներկայացուցչին դիվանագիտական կարգավիճակ կտրվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն առաջիկայում կհաստատի ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի կարգավիճակն ու գործունեության կարգը: Բանն այն է, որ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունում, ՀՀ այլ պետական մարմիններում, օտարերկրյա այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հաստիքների շրջանակներում ՌԴ-ում ծառայություն են իրականացնում ՀՀ ԱԻՆ-ի ներկայացուցիչն ու նրա տեղակալը, ովքեր դիվանագիտական կարգավիճակ չունեն:

Եւ այս նախագծի ընդունմամբ ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ-ի ներկայացուցչին կտրվի դիվանագիտական կարգավիճակ: Եւ նախագծով կկարգավորվի ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչի կարգավիճակը, գործառույթները, նշանակմանը ներկայացվող պահանջներն ու գործունեության հետ կապված այլ հարցերը:




Լրահոս