Վանաձորում պայթուցիկ սարք են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքի թիվ 10 շենքի մոտակայքում, օգոստոսի 4-ին, պայթուցիկ սարք է հայտնաբերվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ըստ նախնական եզրակացության հայտնաբերված պայթուցիկ սարքը ուսումնական արկ է, որը սակրավորների կողմից տեղափոխվել է փորձաքննության:




Լրահոս