«Ռեալ»-ը նոր պայմանագիր է առաջարկել Ռոնալդուին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ը նոր պայմանագիր է առաջարկել թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:  Marca-ն հայտնում է, որ  «արքայական ակումբ»-ի հետ պորտուգալացի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թվականի հունիսը, սակայն կողմերը մտադիր են շարունակել համագործակցությունը:

Անձամբ Ռոնալդուն դեմ չէ մինչև 2021 թվականը ժամկետով նոր պայմանագիր ստորագրել «Ռեալ»-ի հետ: Մադրիդյան ակումբում հասկանում են, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու ՊՍԺ-ն,  և պայմանագիրը չերկարաձգելը կարող է ռիսկային լինել:




Լրահոս