Աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ՝ ըստ Time ամսագրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Time ամսագիրը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա ցուցակը:

Ցուցակը գլխավորում է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը:

Երկրորդ տեղում է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:

Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց եռյակը եզրափակում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը չորրորդ տեղում է:

Իր հերթին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զբաղեցնում է 13-րդ տեղը: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն 15-րդն է: ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը՝ 18-րդ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զբաղեցրել է ցուցակի 29-րդ տեղը: Նրան է հաջորդում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ցուցակում վերջին տեղում է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը:




Լրահոս