Եղանակը տհաճ անակնկալ է պատրաստել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 22-ի գիշերը և առավոտյան, 25-ի երեկոյան ժամերին և 26-ի գիշերը շրջանների մեծ մասում, 22-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Ապրիլի 23-24-ը, 25-ի գիշերը և 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, 22-ին ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 22-ին կնվազի 8-10 աստիճանով, 24-25-ը նույնքան կբարձրանա:

Երևանում`

Ապրիլի 22-ի գիշերը և առավոտյան, 25-ի երեկոյան ժամերին և 26-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Ապրիլի 23-24-ը, 25-ի գիշերը և 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս