Երկու պատճառ, որ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը. Huffington Post

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային հանրության ճնշող մեծամասնությունն ու պատմաբաններն ընդունում են, որ 101 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ ցեղասպանություն իրականացվեց: Ռաֆայել Լեմկինն, ով շրջանառության մեջ դրեց «ցեղասպանություն» եզրույթը, ասում էր. «Դա տեղի է ունեցել ոչ մեկ անգամ: Հայերն առաջիններից էին, դրանից հետո արդեն Հիտլերը նման քայլի գնաց»,-գրում է The Huffington Post-ը:

Պարբերականը նշում է 2 պատճառ, համաձայն որի՝ Իսրայելը չի ճանաչում հայերի Ցեղասպանությունը:

«Երկիրը, որը յուրովի է միավորում Թուրքիան և Միացյալ Նահանգերը, հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եվ դա իրական անտեսում է, քանի որ եթե կա մի խումբ, որը հասկանում է էթնիկ զտումների և սերնդից սերունդ փոխանցվող ընտանիքների ցավի ողջ սարսափը, դա հրեական ժողովուրդն է: Հիշեք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխարհն անտեսեց նաև Հոլոքոստը», – ասվում է պարբերականի հոդվածում:

«Կարծում եմ, որ Իսրայելը չի ցանկանում իր սահմանների մոտ ունենալ մուսուլմանական մրցակից երկիր: Այդ պատճառով նրանք շահագրգիռ չեն Ցեղասպանության ճանաչման հարցում՝ Թուրքիային չկորցնելու համար», -խոստովանում է Կալիֆոռնիայի համալսարանի հայոց պատմության և Մերձավոր Արևելքի պատմության ֆակուլտետի դասախոս Ռոման Սմբատյանը:

Երկրորդ պատճառն այն է, որ Իսրայելը տնտեսական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Իսրայելը նավթի 40 տոկոսը ներկրում է Ադրբեջանից, ինչպես նաև զենք մատակարարում այդ երկրին: Սմբատյանի խոսքով՝ Իսրայելը վերջին տարիներին Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ունի, քանի որ այդ երկրին դիտարկում է որպես հնարավոր դաշնակից Իրանի դեմ:




Լրահոս