ԵՄ խորհուրդը սկսել է Թուրքիայի համար առանց վիզային ռեժիմի ձևակերպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փորձագետները սկսել են ԵՄ-Թուրքիա առանց վիզային ռեժիմի օրենսդրական ձևակերպումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԵՄ խորհրդի աղբյուրը:

«Փորձագետները չորեքշաբթի օրը սկսել են Եվրահանձնաժողովի առաջարկների հիման վրա համապատասխան աշխատանքները»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նախօրեին ԵԽ ղեկավար Մարտին Շուլցի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ աշխատանքները կսկսվեն այն բանից հետո, երբ Անկարան իրականացնի ԵՄ պահանջները:

Մինչ այդ Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանություններին մնում է իրականացնել 5 պայման:

Վիզաների չեղարկումը փախստականների հարցով համաձայնագրի մի մասն է, որը կնքվեց մարտին Բրյուսելի և Անկարայի միջև:




Լրահոս