Հունիսի 1-ից կմեկնարկի «Երևանյան ամառ – 2016» եռամսյա ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքի հիմնական դպրոցների տնօրենների մասնակցությամբ վարչական շրջաններում հրավիրվել են խորհրդակցություններ, որի շրջանակում տնօրեններին է փոխանցվել քաղաքապետի հատուկ հանձնարարականը՝ դպրոցներում վերջին զանգի հետ կապված դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու վերաբերյալ: Նշվել է, որ մայրաքաղաքի մանկապարտեզների ավարտական խմբերում դրամահավաքության հնարավոր դեպքերը կանխելու նպատակով էլ համապատասխան հանձնարարականներ են տրվել վարչական շրջանների կրթության բաժինների աշխատակիցներին:

Աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի փոխանցմամբ պատրաստ է նաև հունիսի 1-ից մայրաքաղաքում մեկնարկող «Երևանյան ամառ – 2016» եռամսյա ծրագրի միջոցառումների ցանկը և ժամանակացույցը:
Նշվել է, որ այս համատեքստում նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը վերջնական հաստատելուց հետո այն ներկայացնել հանրությանը:




Լրահոս