Վիեննայում սկսվել է Սիրիայի Միջազգային աջակցության խմբի հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիեննայում սկսվել է Սիրիայի իրավիճակի կարգավորման հարցով Միջազգային աջակցության խմբի հանդիպումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Հանդիպման նախաշեմին Լավրովը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ:

Ավստրիայի մայրաքաղաքում նախօրեին տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարարի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը, ովքեր մասնակցում էին ԼՂ հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի նախագահների բանակցություններին:




Լրահոս