Մհերն իր մենահամերգի ընթացքում կբացահայտի նոր անունների (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 16-ին կկայանա երգիչ Մհերի` (Մհեր Մեսրոպյան) թվով 4-րդ մենահամերգը Երեւանում: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ համերգի ընթացքում հանդիսատեսին սպասվում են մի շարք անակնկալներ. «Կհնչեն ոչ միայն նոր երգեր, դուետներ հայտնի եւ սիրված արտիստների հետ, օրինակ` Սոնայի, Սեւակ Ամրոյանի, այլեւ կներկայանամ բոլորովին նոր, հանրությանը անհայտ կատարողների հետ»,- ասաց երգիչը` խոստանալով բացահայտել նոր անուններ եւ հանդիսատեսի հետ պահպանել ինտերակտիվ կապը:

13406800_1071921222888943_2272725526627107646_n

Քանի որ համերգը կկայանա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, մենք հետաքրքրվեցինք` արդյոք Մհերն ավելի մեծ դահլիճներ լցնելու մտադրություն չունի՞. «Ես դրա կարիքը չունեմ, հանդիսատեսի քանակ ապահովելու, տոմսեր վաճառելու խնդիր իմ առջեւ չեմ դրել: Փոխարենը ուզում եմ ստեղծել մտերմիկ միջավայր: Ի դեպ, շատերը համերգին կներկայանան հրավիրատոմսերով»,-պատասխանեց նա:

Հաշվի առնելով, որ մենահամերգի խորագիրն է «Tы моя невеста», երգչին հարցրինք` արդյոք այժմ նրա կյանքում կա մեկը, որին ինքը կարող է ուղղել այդ խոսքերը. «Դեռ ոչ: Ամեն դեպքում ամուսնանալու, ընտանիք կազմելու ցանկություն արդեն ունեմ»,-մեկնաբանեց նա:

Վերջինս տեղեկացրեց, որ մենահամերգի օրը` միջոցառման ավարտին, կկայանա նաեւ համանուն ձայնասկավառակի պաշտոնական շնորհանդեսը: Սա Մհերի` թվով 4-րդ ալբոմն է:

13413099_1071921169555615_6973714388555870914_n

Երգիչը, սակայն, հանդիսատեսի եւ հեռուստադիտողների համար մեկ այլ անակնկալ էլ ունի: Նա շուտով հանրության դատին կհանձնի հենց «Tы моя невеста» անունը կրող երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Երգի հեղինակներն են Արսեն Բարսամյանն ու Իննա Մկրտչյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Գեւորգի Հարությունյանն է` Մհերի պրոդյուսերը: Տեսահոլովակը եթերում կլինի մենահամերգից առաջ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս