Անդրանիկի փողոցում այրվում է ավտոմեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 30-ին` ժամը 02.02-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Զ. Անդրանիկի փողոցում` “Բիբլոսբանկի” մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ “Ջուլի” տաքսի ծառայությանը պատկանող “ԿԻԱՌԻՈ” մակնիշի 14ԼU791 պ/հ ավտոմեքենան(վարորդ ՝ Հ. Լ., ծնվ. 1954թ.) երթևեկելի հատվածից դուրս է եկել, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.15-ին, մարվել՝ 02.19-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ ամբողջությամբ:




Լրահոս