Դիլիջանում մեքենա է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի սկզբնամասում, այսօր՝ հոկտեմբերի 6-ի գիշերը, այրվել է ՎԱԶ-2107  մակնիշի ավտոմեքենան:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.57-ին, մարվել՝ 03.08-ին: Այրվել են Ռ. Ա.-ին  պատկանող ,ՎԱԶ-2107ե մակնիշի 47 RV 444 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, ցուցիչների վահանակը եւ առջեւի երկու անվադողը:




Լրահոս