ՀԺ.Իշխանական վերնախավը կհրաժարվի աշխատավարձերի բարձրացումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Մեր տեղեկություններով, իշխանական վերնախավը մի մեծ շոու է նախապատրաստում 2014թ.–ի հուլիսի մեկից բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հետ կապված։ Գլխավոր դերակատարը հավանաբար լինելու Է վարչապետը։
Հուլիսի 1-ից, ըստ արդեն Աժ ներկայացված օրենքների նախագծերի, պետք Է զգալիորեն բարձրանան նաև գործադիր, օրենսդիր և դատական իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների ու պատգամավորների աշխատավարձերը։ Սակայն ըստ քննարկվող սցենարի, հուլիսի 1-ից մի որոշ ժամանակ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես Է գալու առաջարկությամբ՝ չբարձրացնել վարչապետի և նախարարների աշխատավարձերը։ Էստաֆետը վերցնելու Է Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, կամ ՀՀԿ-ի որևէ պատգամավոր, որը առաջարկելու է չբարձրացնել նաև Աժ ղեկավարության և պատգամավորների աշխատավարձերը։ Հետո հերթը հասնելու է դատական համակարգին, Սերժ Սարգսյանն էլ հո՝ կա ու կա։ Եվ դա պատճառաբանվելու է երկրի սոցիալտնտեսական ծանր վիճակով։ Իսկ իշխանական քարոզչամիջոցները այդ իրադարձությունը պետք է վերածեն կատարյալ շոուի”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: 




Լրահոս