168 ժամ. Զարուհի Փոստանջյանին կփոխարինի Մհեր Շահգելդյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չի կարող իրեն հեռացնել ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից, որովհետեւ դա կհակասի ԵԽ ԽՎ կանոնադրությանը: Այս մասին գրում է “168 ժամը” եւ հավելում. “ԵԽ ԽՎ կանոնադրությունը, սակայն, ազգային պատվիրակությունների կազմավորման երկու սկզբունք է առաջադրում` քաղաքական եւ գենդերային հավասարակշռություն:
Եթե Զարուհի Փոստանջյանը հեռացվի պատվիրակության կազմից, ո՛չ իշխանություն-ընդդիմություն բալանսը կխախտվի հօգուտ իշխանության, եւ ոչ էլ գենդերային խտրականություն կառաջանա, քանի որ պատվիրակության կազմում, Զարուհի Փոստանջյանից բացի, եւս 3 կին պատգամավորներ կան: Մեր տեղեկություններով` Զարուհի Փոստանջյանին 2014թ. հունվարի 1-ից կփոխարինի ՕԵԿ անդամ Մհեր Շահգելդյանը “,- գրում է “168 ժամը”:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս