Ուշադրություն. սպասվում է ջերմաստիճանի անկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 9-ի գիշերը հանրապետության հովտային շրջաններում, այդ թվում նաև Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, առանձին ցածրադիր հատվածներում սպասվում է ջերմաստիճանի անկում՝ օդում մինչև 0 ՛ C, գետնի մակերևույթին` մինչև -1…-2՛C:
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան` 1-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-ի գիշերը կնվազի 3-4, 9-ի ցերեկը և 10-12-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևանում՝ հոկտեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս