Առատ ձյան պատճառով Արծվանիսում պատ է փլվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 7-ին, առատ ձյան հետեւանքով վնասվել են Արծվանիս գյուղի պտղատու ծառերը եւ անասնագոմի տանիքը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ահազանգը փոխանցվել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ՃԿԿ կրտսեր հրահանգչին:
Պարզվել է, որ մասնակի փլվել է անասնագոմի 4 քմ մակերեսով հողաշեն պատը. տուժածներ չկան: Դեպքի մասին տեղյակ են պահել քաղաքաշինության նախարարության ՃԿԿ-ում պատասխանատու աշխատակիցը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին եւ գյուղատնտեսության վարչության պետին:




Լրահոս