Կապանում ամբողջությամբ այրվել է ավտոմեքենա, կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 02.25-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի նախկին մսի կոմբինատի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գործարանային փողոցում Տոյոտա մակնիշի 09 AA 010 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով առաջացել է բռնկում:
Հրդեհը մարվել է ժամը 02.42-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Դ. Ղ.-ը տեղափոխվել է քաղաքի Կենտրոնական բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




Լրահոս