Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. կա 5 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Երևան- Արմավիր ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են 23-ամյա Ոսկան Պետրոսյանի վարած “Daewoo” մակնիշի 358 ԼՍ 67 համարանիշի և Իրանի քաղաքացու կողմից վարած “Peugeot” մակնիշի 63 A 827-10 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով “Daewoo” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել ճանապարհի բաժանարար գոտում՝ կոտրելով ճանապարհային երթևեկության ցուցանակը:
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, վթարի հետևանքով 5 հոգի՝ բժշկական օգնություն ստանալու նպատակով, Էջմիածին բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Մանրամասները` shamshyan .com-ում




Լրահոս