Այսօր նշվում է Հայաստանի լեռների եվ լեռնագնացների օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամեն տարի մի շարք երկրներ նշում են իրենց լեռների և լեռնագնացների օրը, կան նաև լեռնագնացությանը նվիրված միջազգային օրեր: Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան ԱՄՆ-ի, Բեյրութի, Ֆրանսիայի, ՌԴ և այլ երկրների հայ լեռնագնացների հետ համատեղ, որոշել է ամեն տարի հոկտեմբերի 9-ը նշել որպես Հայաստանի լեռների և լեռնագնացների օր: Ինչու՞ է ընտրվել հոկտեմբերի 9-ը: Շատերը տեղյակ են, որ 1829-ի հոկտեմբերի 9-ին (հին տոմարով՝ սեպտեմբերի 27-ին) Դորպատի (այժմ` Տարտու) համալսարանի պրոֆեսոր Ֆ.Պարրոտի արշավախմբի հետ Խաչատուր Աբովյանն առաջին անգամ բարձրացել է Արարատ լեռան գագաթը:
Հոկտեմբերի 9-ը Հայաստանի լեռների և լեռնագնացների օր սահմանելու նպատակով Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան պաշտոնական նամակով դիմելու է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:




Լրահոս