ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գործազուրկները պետք է ձգտեն հույսը դնել ոչ թե նպաստի վրա, այլ աշխատանք գտնելու: Մարդիկ պետք է ձգտեն ընտանիքը պահել սեփական աշխատավարձի շնորհիվ»:

Մկրտիչ Մինասյան News.am

ՀՀԿ-ական ծերակույտի ներկայացուցիչը երեւի դեռ չի կարողանում համակերպվել ժամանակների փոփոխության հետ, կարծում է, թե դեռ ԽՍՀՄ ժամանակներն են, երբ մարդը կարողանում էր ապրել իր աշխատավարձով: Իսկ հիմա եթե գործազուրկները նույնիսկ դժվարությամբ աշխատանք են գտնում, ապա այդ աշխատանքով որեւէ հարց չի լուծվում. դրանով ապրել, բնականաբար, հնարավոր չէ: Ընդամենը մարդը գործազուրկից վեր է ածվում էժան աշխատուժի եւ շահագործվում է: Բայց դե Մ. Մինասյանին ինչո՞ւ պետք է դա մտահոգի. իր աշխատավարձը 200 տոկոսով բարձրացել է, իր կուսակից պաշտոնյաներինը եւ ընդհանրապես պաշտոնյաներինը` նույնպես:




Լրահոս