Կառավարությունում գերհոգնած իրավիճակ է. Հովիկ Աբրահամյանը 6 պաշտոնյայի արձակուրդ է ուղարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 1-ին 6 պաշտոնյայի արձակուրդ ուղարկելու որոշում է ստորագրել: Օրինակ՝ արձակուրդի են մեկնելու էներգետիկայի եւ բնական պաշարների երկու փոխնախարար՝ Հայկ Հարությունյանը՝ 15 օրով եւ Իոսիֆ Իսայանը՝ 21 օրով: Բացի այս, արձակուրդի են մեկնելու նաեւ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը՝ 11 օրով, տրանսպորտի եւ կապի փոխնախարար Գագիկ Թադեւոսյանը՝ 13 օրով:

Ի դեպ, օգոստոսի 4-ից 19-ը չվճարվող արձակուրդի մեկնելու է նաեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Իսկ ահա ՊԵԿ փոխնախագահի պաշտոնում նոր նշանակված Արմեն Սաքապետոյանը օգոստոսի 16-26-ը ընկած ժամանակահատվածում արձակուրդում կլինի:




Լրահոս