Ժողովուրդ. Ո՞վ է հարստանում արագաչափերի բիզնեսից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Մինչև տարեվերջ արագաչափերի և տեսանկարահանող սարքերի արձանագրած տուգանքներից գանձվող գումարը կավելանա առնվազն մեկուկես մլրդ դրամով՝ ելնելով նրանից, որ այս տարվա 9 ամսվա ընթացքում 4 մլրդ 177 մլն 600 հազար դրամի տուգանք է գանձվել քաղաքացիներից։ Այսպիսով՝ մեկ տարվա կտրվածքով այս սարքերը մոտ 6 մլրդ դրամի եկամուտ կապահովեն, որից ընդամենը 1.8 մլրդ-ն կգնա ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ, իսկ մնացած 4.2 մլրդ դրամը կմտնի բիզնեսի սեփականատիրոջ գրպանը։
 
Ինչպես “Ժողովուրդ”–ին տեղեկացրին ոստիկանության լրատվության վարչությունից, մինչև 2036թ. ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող վարչական շենքը հատկացվել է “Սեքյուրիթի դրիմ” ՍՊԸ-ին՝ վերջինիս և ՃՈ-ի միջև կնքված պայմանագրի գործողության ժամկետին համապատասխան։ Փաստորեն, եկամտաբեր այս բիզնեսը 24 տարի շարունակ ուրախացնելու է տիրոջը, ում ինքնության մասին ո՛չ ոստիկանությունն է տեղեկություն տալիս, ոչ էլ որևէ այլ պաշտոնական աղբյուր։
 
Հոդվածն ամբողջությամբ՝ “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում




Լրահոս