Արմեն Աշոտյանը մեկնել է Մոսկվա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 7-9-ն աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ կրթության եւ գիտության նախարար Դ. Վ. Լիվանովի եւ “Ռոսսոտրուդնիչեստվո” դաշնային գործակալության ղեկավար Կ. Ի. Կոսաչովի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն կրթության եւ գիտության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնման, նոր նախագծերի եւ ծրագրերի ներդրման հետ կապված հարցեր: Նախատեսվում են նաեւ քննարկումներ` ՌԴ քաղաքական մի շարք շրջանակների հետ: Նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաեւ Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան:




Լրահոս