Ավտովթար Մյասնիկյան պողոտայում. կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 6-ին` ժամը 23.54-ին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում՝ “Արքայաձոր” ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են 1985 թ. ծնված Ա. Գ.-ի վարած “Կրայսլեր” մակնիշի 90 AM 101 պետհամարանիշի և 1977 թ. ծնված Վ. Ս.-ի վարած “Տոյոտա” մակնիշի 78 CC 778 պետհամարանիշի ավտոմեքենաները, այնուհետև “Կրայսլեր” մակնիշի ավտեմքենան բախվել է գովազդային վահանակին:
ՃՏՊ-ի հետևանքով “Տոյոտա” մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Ս.-ն տեղափոխվել է “Սուրբ Գր. Լուսավորիչ” բժշկական կենտրոն, համապատասխան բուժօգնություն ստանալով դուրս է գրվել:




Լրահոս