Հայ-իրաքյան գործարար համաժողով՝ Երեվանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակում այսօր Երևանում տեղի է ունեցել հայ-իրաքյան գործարար համաժողովը, որի բացմանը ներկա էին միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ, Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և Իրաքի փոխվարչապետ Ռոուշ Նուրի Շաուեյսը:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ փոխվարչապետն իր բացման խոսքում ողջունել է համաժողովի մասնակիցներին և արդյունավետ աշխատանք է մաղթել: Նա վստահություն է հայտնել, որ միջոցառումը լավ հնարավորություն է հայ և իրաքցի գործարարների միջև համագործակցության, նոր կապերի հաստատման համար, ինչն էլ իր հերթին կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: ,Իրաքն ունի հսկայական շուկա և այն մեծ հետաքրքրություն կներկայացնի նախևառաջ հայ արտահանողների համար: Այդ առումով` միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում անցկացվող ,Արտահանվող հայկական ապրանքներե ցուցահանդեսը և գործարար համաժողովը նոր հնարավորություններ կընձեռեն թե՛ հայաստանյան ընկերություններին, թե՛ իրաքցի գործընկերներին` ծանոթանալու Հայաստանի տնտեսական, ներդրումային և արտահանման հնարավորություններինե,-նշել է փոխվարչապետ Ա. Գևորգյանը:
Համաժողովը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Արդյունաբերության զարգացման հիմնադրամի և Զարգացման հայկական գործակալության աջակցությամբ: Կողմերը կքննարկեն Հայաստանում ներդրումային միջավայրին, ազատ տնտեսական գոտիներին վերաբերող և մի շարք այլ հարցեր:




Լրահոս