Շրջվել են երկաթուղային գնացքի վագոնները. հրդեհ է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փրկարար ծառայությունը նոյեմբերի 10-ին, ժամը 01.37-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մոտակայքում գնացքի վագոնները դուրս են եկել երկաթգծի ռելսից, շրջվել եւ բռնկվել:
Ճշտվել է, որ պատահարը տեղի է ունեցել երկաթգծի 2808 կմ-ի 1-3 ուղեհատվածում՝ Դալարիկ-Քարակերտ երկաթուղային կայարանամեջում:
Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ եւ ԱԻ արձագանքման խումբը:
Մասիս ե/գ կայարանից դեպքի վայր է մեկնել շոգեքարշ, իսկ Գյումրի ե/գ կայարանից՝ հրշեջ-գնացք:
Պարզվել է, որ Գյումրի-Մասիս երթուղու գնացքի 4 բենզատար ցիստեռն դուրս են եկել գծերից, շրջվել եւ բռնկվել:
Այնուհետեւ պարզվել է, որ գնացքի 34 վագոնից 6-ը բեռնված է ցորենով, 15 ցիստեռներ՝ բենզինով, 11 դատարկ բեռնատար վագոններ եւ 2 վագոն բեռնված փայտակոճերով:
Պատահարի հետեւանքով 5 ցիստեռն դուրս են եկել ռելսերից, շրջվել եւ բռնկվել, իսկ 1-ը՝ այրվում է ե/գ ուղու վրա:
Դեպքի վայր ժամանած շոգեքարշը հրդեհի վայրից հեռացրել է 18 վագոն, որոնցից 9-ը՝ բենզատար ցիստեռն:
Գյումրի ե/գ կայարանից դեպքի վայր ժամանած շոգեքարշը հեռացրել է մնացած 10 վագոններից 9-ը (1 վագոնը դուրս եկած էր գծից):
Հրշեջ-գնացքը իրականացրել է հովացման աշխատանքներ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.33-ին, մարվել՝ 06.04-ին: Ամբողջությամբ այրվել է 4 ցիստեռն, 2-ը՝ մասամբ եւ ե/գ մոտ 100 մ երկարության վրա` փայտակոճեր:
Դեպքի վայրում են գտնվել ՓԾ ՕԿՎ պետ փ/ծ գ-տ Ա. Ցոլակյանը, ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ՓՈՒՎ պետ փ/ծ գ-տ Պ. Գյոզալյանը, Արմավիրի ՄՀ եւ ՏԱՏ պետ Ավագյանը, Հարավկովկասյան երկաթուղիՓԲԸ-ի գլխավոր տնօրենի 1-ին տեղակալ Վալկոն, անվտանգության գծով տեղակալ Հակոբյանը, գլխավոր ինժեներ Եդիգարյանը:
Դեպքի մասին տեղեկացվել է ՊՀ եւ ՏԱՏ պետը:




Լրահոս