Վանաձորում ՀՀԿ թեկնածուի հաղթանակը հեշտ չի լինելու. թեժ պայքար է սպասվում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վանաձորում ՀՀԿ թեկնածուի՝ նոտար Մամիկոն Ասլանյանի հաղթանակը հեշտ չի լինելու: Երեկ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» նույնպես հայտարարեց առաջադրվելու մասին, հրապարակելով իր թեկնածուի անունը՝ ավագանու անդամ Արամ Խաչատրյան։ Այստեղ բավականին ուժեղ մրցակցություն է ընթանալու «Հայկական վերածնունդի», ԲՀԿ-ի, «Լուսավոր Հայաստանի», «Քաղաքացիական պայմանագրի» եւ ՀՀԿ-ի թեկնածուների միջեւ։ Ի դեպ, ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին տեղում հայտնված բժիշկ Այծեմնիկ Օհանյանի շանսերը եւս փոքր չեն գնահատվում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս