ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դիմաց

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Մարտիրոս Հակոբյանի՝ Դեդ, դստերը երեկ տեղեկացրել են, որ ինքն աշխատանքից հեռացման խնդրի առջեւ է կանգնած: «Որ ինձ համար ավելի լավ լինի, առաջարկել են, որ ես դիմում գրեմ: Ես հաճախակի բացակայել եմ, եւ պատճառաբանությունը դա են բերում: Ես մեկ շաբաթ եմ բացակայել»,- նշեց նա: Հավելենք, որ Մարտիրոս Հակոբյանի դուստրն աշխատում է Բերձոր քաղաքի «Բերձոր» ժողգործիքների համույթում:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ո՞ր դեպքերում են մերժվում օտարերկրացուն ՀՀ մուտքի վիզա տրամադրելը կամ դրա ժամկետի երկարաձգումը, կամ արգելվում օտարերկրացու մուտք գործելը Հայաստանի Հանրապետության տարածք:

Սաթենիկ Հայրապետյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, եթե մասնավորապես՝
ա) նա արտաքսվել է ՀՀ տարածքից կամ զրկվել է կացության կարգավիճակից, եւ արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկվելու մասին որոշման ուժի մեջ մտնելու պահից չի անցել երեք տարի.
բ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որը հետապնդում է օրենքներով արգելված նպատակներ.
գ) նա մուտքի թույլտվություն հայցելիս ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա մուտքը կամ գտնվելը ՀՀ-ում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը եւ մի շարք այլ դեպքերում:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2015թ. առաջին եռամսյակում մեր երկիր ժամանած օտարերկրացիների թիվը պակասել է՝ նախորդ տարիների համեմատ: Հաշվարկների համաձայն՝ նույն տարվա երկրորդ եռամսյակի տվյալները փոքր-ինչ հուսադրող են՝ 256.000:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ժառանգը ինչպե՞ս կարող է ստանալ իրեն հասանելիք գումարը, եթե ունի երկքաղաքացիություն: Եվ կցանկանայի իմանալ նաեւ, եթե ժառանգություն ստացողը զինծառայող է, ապա ինչպե՞ս է կարգավորվում նրա գումարը ստանալու գործընթացը:

Գայանե Հովակիմյան (53 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Եթե ժառանգը չի հանդիսանում կուտակային բաղադրիչի մասնակից, ինչպիսին է զինծառայող հանդիսացող անձը, ապա մասնակիցների ռեեստր վարողը (ՀԿԴ-ն) պարտավոր է նրա համար բացել կենսաթոշակային հաշիվ եւ ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը համապատասխան չափով փոխանցել այդ կենսաթոշակային հաշվին` անկախ ժառանգի տարիքից: Այդ պահից սկսած ժառանգը ձեռք է բերում պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակցի համար «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված բոլոր իրավունքները եւ կրում է այդ օրենքով սահմանված բոլոր պարտականությունները՝ բացառությամբ նպատակային սոցիալական վճարներ կատարելու պարտականությունը:
Եթե պարտադիր մասնակիցը մահացել է կուտակային կենսաթոշակային խնայողությունների վճարման, այն է՝ կենսաթոշակի տեսքով ստանալու փուլում, ապա ժառանգման ենթակա կենսաթոշակը ժառանգներին փոխանցվում է օրենքով սահմանված կարգով:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կենսաթոշակային խնայողությունները համարվում են անձի անձնական սեփականությունը, ուստի մասնակիցն իրավունք ունի կտակել դրանք իր հայեցողությամբ՝ համաձայն ժառանգության եւ կտակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կանոնների:




Լրահոս