Մոսկվայում Yandex Taxi-ի վարորդները սակագների իջեցման դեմ բողոքի ակցիա են անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում Yandex Taxi-ի վարորդները սակագների իջեցման դեմ բողոքի ակցիա են անցկացրել, հայտնում է «Դոժդ» հեռուստաընկերությունը:

Ակցիայի կազմակերպիչներից մեկի խոսքով՝ տաքսիստները հրաժարվել են պատվերներ ընդունել:

«Մեր կազմակերպության մոտ 30 մեքենա այսօր մասնակցել է բողոքի ակցիային: Միացել են նաև նրանք, ովքեր չգիտեին գործադուլի մասին: Միացել է ևս 60 մեքենա»,-ասել է ակցիայի կազմակերպիչներից մեկը:




Լրահոս