Հարսը կծել է սկեսուրի ձեռքն ու ծեծել նրան. գործը հասել է դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսինե Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մայիսի 29-ին ժամը Արմավիրի մարզում գտնվող իրենց տանը որդու լացելու շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ծեծել է սկեսուրին: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Պարզվում է վիճաբանության ընթացքում հարսը 5-6 անգամ դիտավորությամբ հարվածել է սկեսուրի` Հայաստան Սահակյանի գլխին և կրծքավանդակին և մեկ անգամ կծել է աջ ձեռքը` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Դատարանն ուսումանսիրելով փաստերը որոշեց Լուսինե Ասատրյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով նախատեսված հանցանքում և նրան դատապարտել տուգանքի ՀՀ նվազագույն աշխատավարձի երեսունապատիկի՝ 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամի չափով։




Լրահոս