ՀՀ պաշտպանության նախարարը կուսակցական կդառնա. նա դիմում է գրելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար, անկուսակցական Վիգեն Սարգսյանը քիչ առաջ լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ պատրաստվում է դիմում գրել ՀՀԿ-ին` խնդրելով իրեն անդամագրել իշխող կուսակցության շարքերը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վիգեն Սարգսյանը շարքային կուսակցական չի լինելու, իսկ թե ՀՀԿ-ում ինչ կարգավիճակ է սպասվում նրան, առաջիկայում կպարզվի:

Նշենք, որ  լրատվամիջոցների ղեկավարների հետ նախարարի հանդիպումը դեռ շարունակվում է:

Հանդիպման մանրամասների մասին ավելի ուշ կտեղեկացնենք:




Լրահոս