ԱՄՆ-ի մարզիչը պաշտոնանկ է արվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը պաշտոնանկ է արվել ԱԱ-2018-ի ընտրական փուլում թիմի անբավարար ելույթների պատճառով: Մեկնարկային երկու խաղերում ամերիկացիները պարտվել են Մեքսիկային (1:2) և Կոստա Ռիկային (0:4):

ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնել է, որ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ: Հավելենք, որ գերմանացի մասնագետն աշխատանքի է անցել 2011 թվականին: Դրանից հետո ԱՄՆ-ի հավաքականն անցկացրել է 98 հանդիպում, որոնցից հաղթել է 55-ում:




Լրահոս