Ադրբեջանում ահաբեկչություններ պլանավորող 2 իրանցի ձերբակալվել է Քենիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քենիայում մեղադրանք է առաջադրվել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբ, ովքեր ահաբեկչություններ էին կազմակերպում Ադրբեջանում իսրայելական տարբեր օբյեկտների նկատմամբ, փոխանցում է Associated Press-ը:

Իրավապահ մարմինները իրանցիներից տեսագրություն են առգրավվել, որը հաստատում է Ադրբեջանում, ինչպես նաև Թայլանդում և Հնդկաստանում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մտադրությունը:

Բացի այդ, հաղորդվում է, որ իրանցիները ձերբակալվել են այն բանից հետո, երբ այցելել են բանտ, որտեղ տեսակցել են ահաբեկության մեջ մեղադրանքով կալանավորված իրանցի այլ քաղաքացիների:




Լրահոս