Գալուստ Սահակյանը պարգևատրել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 16-ին կրթության բնագավառում ներդրած ավանդի համար ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ և ծննդյան 80-ամյակի առթիվ ԱԺ պատվո մեդալով է պարգևատրել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ԱԺ նախագահը շնորհավորել է Գուրգեն Մելիքյանին՝ բարձր գնահատելով նրա հայրենասիրական, մարդկային և մասնագիտական հատկանիշները և հավելել, որ նա՝ որպես մեծ հայրենասեր, տարբեր նախաձեռնություններով մշտապես կանգնած է արցախցու ու բանակի կողքին: Գալուստ Սահակյանն անգնահատելի է համարել պարոն Մելիքյանի դերը ֆակուլտետի կայացման գործում:




Լրահոս